Ֆրան Գարսիան, որի իրավունքները պատկանում են «Ռեալ Մադրիդին», կարող է Իսպանիայի Լա Լիգայից տեղափոխվել իտալական Սերիա Ա: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «Միլանը» հետաքրքրված է 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով: «Ռոսոներիները» Գարսիային դիտարկում են որպես Թեո Հերնանդեսի փոխարինող, որը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»:
Իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո: 2024/2025 մրցաշրջանում Գարսիան «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 31 խաղ: Պաշտպանը կատարել է երկու գոլային փոխանցում: