Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով ժամանել էր Միլան՝ բուժզննման, կիսվել է մոտալուտ տեղափոխության վերաբերյալ իր զգացմունքներով։
«Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, անհամբեր սպասում եմ նոր մարտահրավերների։ Մենք ժամանակ կունենանք խոսելու», – Մոդրիչի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոդրիչն արդեն համաձայնության է եկել «Միլանի» հետ մեկ տարվա պայմանագրի շուրջ։ Մինչ այդ խորվաթը 13 տարի պաշտպանել է «Ռեալ Մադրիդի» գույները, որի հետ չորս անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և վեց անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։
Սերիա Ա-ի առաջիկա մրցաշրջանի առաջին փուլում Մոդրիչի նոր ակումբը կխաղա «Կրեմոնեզեի» հետ. խաղը նախատեսված է օգոստոսի 23-ին։