Լորենցո Պելեգրինին վիրահատության է ենթարկվել

«Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին նոր մրցաշրջանի մարզումները սկսել է մնացածից շուտ: Կիսապաշտպանը պլանային վիրահատության է ենթարկվել քթի միջնապատի շտկման համար (սեպտոպլաստիկա)՝ հին վնասվածքի պատճառով, որը երկար ժամանակ խանգարում էր նրան ճիշտ շնչել: Այս մաիսն հայտնում է Tuttomercatoweb-ը։

Վիրահատությունից հետո Պելեգրինին լրացուցիչ արձակուրդ չի վերցրել և անմիջապես վերադարձել է աշխատանքի Տրիգորիայի մարզական կենտրոնում:

Վերականգնումը ընթանում է ըստ ժամանակացույցի, և խաղացողը կմասնակցի թիմի ամառային մարզական ճամբարին՝ նոր գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի ղեկավարությամբ: