«Յուվենտուսի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Սպորտինգ»

Ալբերտու Կոշտան կարող է լքել «Յուվենտուսը»՝ իտալական ակումբ տեղափոխվելուց ընդամենը վեց ամիս անց։  Այս մասին հայտնում է Goal Italia-ն։

Լիսաբոնի «Սպորտինգը» ակտիվորեն աշխատում է նրա վերադարձի ուղղությամբ։ Կողմերը մոտ են համաձայնության՝ տրանսֆերի գումարը կկազմի 15-ից 18 միլիոն եվրո։

Կոշտան «Յուվենտուս» էր տեղափոխվել ձմռանը՝ Պորտուգալիայի «Վիտորիա Գիմարայեշից»՝ 14 միլիոն եվրոյով, ինչպես նաև՝ «Վիտորիան» պահպանել էր 5% մաս հաջորդ հնարավոր վաճառքից։

Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի առաջիկա օրերին, և Կոշտան պայմանագիր կստորագրի «Սպորտինգի» հետ մինչև 2029 թվականը։