Հայտնի է՝ որքան գումար է վաստակել «Չելսին» Աշխարհի ակումբային առաջնությում հաղթելու համար

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղում, որը կայացավ Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում, Լոնդոնի «Չելսին» վստահ հաղթանակ տոնեց Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ի նկատմամբ՝ 3-0 հաշվով։

Ինչպես հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը, մրցաշարում փայլուն խաղ ցուցադրած «Չելսին» ստացավ մոտ 120 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակային ֆոնդ (մոտավորապես 103 միլիոն եվրո)։ Համեմատության համար նշենք, որ ՊՍԺ-ն՝ հաղթելով Չեմպիոնների լիգան, վաստակել էր 150 միլիոն եվրո։

«Չելսին» եզրափակիչի ճանապարհին հաղթանակներ էր տարել «Ֆլումինենսեի» (2-0), «Պալմեյրասի» (2-1) և «Բենֆիկայի» (4-1) նկատմամբ։ Խմբային փուլում էլ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով «Ֆլամենգոյին», սակայն առաջ անցնելով «Էսպերանսից» և «Լոս Անջելեսից»։

«Ազնվականները» պատմության ընթացքում երկրորդ անգամ դարձան Աշխարհի ակումբային առաջնության հաղթող՝ առաջին անգամ այս նոր՝ ընդլայնված ձևաչափով։