«Ինտերը» հետաքրքրված է «Լայպցիգի» հարձակվողի ծառայություններով

«Լայպցիգի» հարձակվող Լուի Օփենդան նկատվել է «Ինտերի» կողմից։ «Ներաձուրիները», որոնք ցանկանում են ուժեղացնել իրենց հարձակումը, վերջերս 25-ամյա ֆուտբոլիստին ներառել են իրենց ցուցակում, ըստ Corriere dello Sport-ի։

Հայտնի է նաև, որ միլանիյան գրանդը հետաքրքրված է նաև «Չելսիի» Քրիստոֆեր Նկունկուով, սակայն աղբյուրի տվյալներով՝ բելգիացին համարվում է ավելի բարձրակարգ խաղացող։

Լուի Օփենդան անցյալ մրցաշրջանում «ՌԲ Լայպցիգի» կազմում անցկացրած 45 խաղում խփել է 13 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ «Transfermarkt»-ի փորձագետները «Լայպցիգի» հարձակվողի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում «Ինտերը» երկրորդ տեղը գրավեց Սերիա Ա-ում, իսկ «Լայպցիգը»՝ յոթերորդ տեղը Բունդեսլիգայում։