«Բայեր Լևերկուզենի» կիսապաշտպան Գրանիտ Ջական որոշել է շարունակել կարիերան Սաուդյան Արաբիայում։ 32-ամյա ֆուտբոլիստը ընդունել է «Նեոմի» առաջարկը, որը նորեկ է բարձրագույն դիվիզիոնում։ Կիսապաշտպանը տարեկան կվաստակի մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձ։
Իրավիճակին դեռևս հետևում է թուրքական «Ֆեներբահչեն», որը կսկսի բանակցություններ, եթե ֆուտբոլիստի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա չհաջողվի։ «Նեոմը» դեռևս չի համաձայնեցրել «Բայերի» հետ գործարքի պայմանները։
Ամեն ինչ կարող է որոշվել երկուշաբթի օրը, երբ ակումբները նոր բանակցություններ կվարեն։ Շվեյցարացի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։