«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը մարզչական աշխատանքի է անցել ակումբում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը դարձել է ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչը։

Ֆլետչերը կաշխատի 18 տարեկանից փոքր խաղացողների հետ։ Այս մասին հաղորդվել է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքում։ Խաղացողական կարիերայի ընթացքում Ֆլետչերը «Կարմիր սատանաների» կազմում Պրեմիեր լիգայում անցկացրել է ավելի քան 200 խաղ։

Նա նաև խաղացել է «Վեստ Բրոմվիչի» և «Սթոք Սիթիի» կազմում, ինչպես նաև ներկայացրել է Շոտլանդիայի ազգային հավաքականը միջազգային մակարդակով։ Ֆլետչերը մարզչական աշխատանքի է անցել 2021 թվականին, և 3 տարի եղել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական տնօրենը։