«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կարող է տեղափոխվել Անգլիա։
«Ծեր սինյորան» պատրաստ է բաժանվել բրազիլացուց նրա հետ պայմանագիր կնքելուց ընդամենը մեկ տարի անց, և կիսապաշտպանն ինքը, ըստ լուրերի, կցանկանար վերադառնալ Անգլիա։
TEAMtalk-ի տվյալներով՝ 27-ամյա խաղացողով հետաքրքրված է ոչ միայն «Վեսթ Հեմը», այլև «Էվերթոնը»։ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևվիդ Մոյեսը անձամբ հետաքրքրված է Լուիսին հրավիրելով։
Ակումբն արդեն կապ է հաստատել խաղացողի հետ։ Դուգլաս Լուիսը «Յուվենտուս» է տեղափոխվել «Ասթոն Վիլայից» անցյալ ամռանը 51.5 միլիոն եվրոյի դիմաց։ Կիսապաշտպանի ներկայիս արժեքը Transfermarkt պորտալի կողմից գնահատվում է 30 միլիոն եվրո