«Բավարիան» Ջամալ Մուսիալային ցանկանում է փոխարինել «Արսենալի» ֆուտբոլիստով

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Լեանդրո Տրոսարը կարող է տեղափոխվել գերմանական Բունդեսլիգա, հաղորդում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» հետաքրքրված է բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Գերմանիայի չեմպիոնները Տրոսարին դիտարկում են որպես Ջամալ Մուսիալայի փոխարինող, ով երկար ժամանակով բացակայում է ոտքի վնասվածքի պատճառով։

Անցյալ մրցաշրջանում Լեանդրոն «Արսենալի» կազմում մասնակցել է 56 խաղի։ Բելգիացին խփել է տասը գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ 30-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, իսկ նրա շուկայական արժեքը կազմում է 22 միլիոն եվրո։