Ալեխանդրո Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնի նախամրցաշրջանային հավաքի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն չի մեկնի թիմի հետ նախամրցաշրջանային հավաքի։ Այս մասին հայտնել է լրագրող Սամուել Լաքհերսթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաների» մարզչական շտաբը չի պլանավորում 21-ամյա արգենտինացուն ընդգրկել նախամրցաշրջանային շրջագայության թիմում։

Անցյալ մրցաշրջանում Գարնաչոն մասնակցել է 58 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 11 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։ Գարնաչոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։