«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն չի ցանկացել տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Ալ-Նասրը»։
Ըստ Մայք ՄաքԳրաթի՝ խաղացողը մերժել է Կրիշտիանու Ռոնալդուի ակումբ տեղափոխվելու առաջարկը։ Գարնաչոն ցանկանում է շարունակել խաղալ Անգլիայի առաջնությունում։
Ավելի վաղ մամուլում նաև հաղորդվել էր Ալեխանդրոյի իտալական «Նապոլի» հնարավոր տեղափոխության մասին։ Արգենտինացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Գարնաչոյի շուկայական արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում արգենտինացին խաղացել է 58 խաղ, խփել 11 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։