«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը արդեն որոշել է, թե որ ակումբում է շարունակելու կարիերան։
26-ամյա ֆուտբոլիստը հույս ունի տեղափոխվել «Գալաթասարայ», որը շարունակում է բանակցությունները իտալական ակումբի հետ տրանսֆերի պայմանների շուրջ։
Լրագրող Պեդրո Ալմեյդայի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջերս դիմել է հարձակվողին, սակայն նիգերիացին հրաժարվել է քննարկել դա և հստակեցրել, որ ցանկանում է տեղափոխվել միայն «Գալաթասարայ»։
Վիկտոր Օսիմհենի «Նապոլիի» հետ կնքված պայմանագրում առկա է 75 միլիոն եվրո հրաժարագնի կետ։ Թուրքական ակումբը պատրաստ է վճարել այդ գումարը, բայց մաս-մաս։ Ակումբները դեռ պետք է համաձայնության գան գործարքի կառուցվածքի շուրջ, մինչդեռ ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնության են եկել։