Վանյա Միլինկովիչ-Սավիչը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Տորինոյի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը կարող է փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է Football Italia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա սերբով հետաքրքրված են «Նապոլին» և «Լիդսը»։ Նշվում է, որ դարպասապահի համար պայքարում առաջատարը նեապոլիտանական ակումբն է։

2024/25 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը խաղացել է 39 խաղ, բաց է թողել 44 գոլ և 11 անգամ անառիկ պահել դարպասը։