«Ռեալ Մադրիդը» պատրաստ է վաճառել թիմի երեք ֆուտբոլիստների

«Ռեալ Մադրիդը» հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, որոնցից կարող է բաժանվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «Լոս Բլանկոսը» պլանավորում է վաճառել թիմի երեք ֆուտբոլիստների՝ հարձակվող Ռոդրիգոյին, կիսապաշտպան Դանի Սեբալյոսին և դարպասապահ Անդրեյ Լունինին։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» հասել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ։ Եզրափակիչ խաղից մեկ քայլ առաջ Խաբի Ալոնսոյի թիմը ջախջախիչ պարտություն կրեց ֆրանսիական ՊՍԺ-ից՝ 0-4 հաշվով։ Մրցաշարի վճռորոշ խաղում փարիզյան թիմը կհանդիպի Լոնդոնի «Չելսիի» հետ։ Խաղը կկայանա հուլիսի 13-ին։