«Ռեալ Մադրիդը» որոշում է կայացրել Նիկո Պասի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդը» տեղեկացրել է «Կոմոյին», որ չի օգտագործի կիսապաշտպան Նիկո Պասի տրանսֆերը գնելու հնարավորությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս ամռանը մադրիդյան ակումբը կարող էր վերադարձնել իր սանիին 8 միլիոն եվրոյով։ Մեկ տարի անց գումարը կաճի մինչև 9 միլիոն։

Նիկո Պասը միացել է «Կոմոյին» 2024 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում 20-ամյա արգենտինացին անցկացրել է 35 խաղ, խփել վեց գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։