«Ռեալ Մադրիդը» և Վինիսիուսը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ

«Ռեալ Մադրիդը» դեռևս համաձայնության չի եկել հարձակվող Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։

Լրագրող Միգել Դիասի խոսքով՝ բրազիլացին իրեն հարմարավետ չի զգում իր նոր դիրքում։

ՊՍԺ-ի հետ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի պարտված խաղում (0-4) հարձակվողը, որի սիրելի դիրքը հարձակման ձախ եզրն է, խաղացել է աջ կողմում և փոխարինվել է 65-րդ րոպեին։

Նախկինում հաղորդվել էր, որ նա խոշոր առաջարկ ունի սաուդյան ակումբից՝ 960 միլիոն եվրոյի չափով՝ հինգ տարվա պայմանագրով։

Վինիսիուսի ներկայիս պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։