Ֆրանսիական «Մարսելն» սկսել է բանակցություններ վարել գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով վերադարձնել նախկին ֆուտբոլիստին թիմ, հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մարսելը» հետաքրքրված է 36-ամյա հարձակվողի վերադարձով, իսկ Օբամեյանգն ինքը ևս պատրաստակամ է վերադառնալ Ֆրանսիա և կարիերան շարունակել Լիգա 1-ում։
Հիշեցնենք, որ Օբամեյանգը 2023/24 մրցաշրջանում հանդես էր եկել հենց «Մարսելի» կազմում՝ 51 խաղում դառնալով 30 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկայումս նա հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայի» կազմում, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։