«Նապոլին» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

«Բոլոնիայի» կենտրոնական պաշտպան Սեմ Բոկեման կշարունակի իր կարիերան «Նապոլիում»։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները համաձայնության են եկել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ՝ 31 միլիոն եվրոյի դիմաց գումարած բոնուսները։ Փաստաթղթերի ստորագրումը տեղի կունենա առաջիկա ժամերին, նշել է լրագրողը։

Բոկեման «Բոլոնիայի» կազմում խաղում է 2023 թվականից։ Անցյալ մրցաշրջանում հոլանդացին խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 47 խաղի և կատարել երկու գոլային փոխանցում։ Պաշտպանի շուկայական արժեքը, ըստ հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 28 միլիոն եվրո։