«Մանչեսթեր Յունայթեդը» բաց է Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունների համար և սպասում է «Բարսելոնայի» առաջարկին, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբն ակտիվ աշխատանք է իրականացնում կուլիսներում՝ փորձելով գտնել լավագույն տարբերակը անգլիացի վինգերի տրանսֆերը կազմակերպելու համար։ Չնայած հետաքրքրվածությանը՝ «Բարսելոնան» առայժմ պաշտոնական առաջարկ չի ներկայացրել անգլիական կողմին։
Նշվում է, որ ինքը՝ Ռեշֆորդը, նույնպես կողմ է Իսպանիա տեղափոխվելուն և մերժել է Սաուդյան Արաբիայից ստացած ֆինանսապես շահավետ առաջարկը։