Խորվաթ կիսապաշտպան և 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը հրաժեշտ է տվել «Ռեալ Մադրիդին», որտեղ անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։
39-ամյա կիսապաշտպանը լքել է մադրիդյան ակումբը պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով և պատրաստվում է դառնալ «Միլանի» խաղացող։
«Իմ տունը 13 տարի։ Իմ տունը հավերժ։ Ես չեմ ասում հրաժեշտ, ես ասում եմ. «Կհանդիպենք հետո»», – գրել է Մոդրիչը սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկարներ Արքայական ակումբում իր կարիերայի հիշարժան պահերից։
Մոդրիչը «Ռեալում» խաղում է 2012 թվականից և ակումբի հետ նվաճել է 28 գավաթ։