Լուիս Դիասը ընտրություն է կատարել «Բարսելոնայի» և «Բավարիայի» միջև

Մամուլը շարունակում է «Բարսելոնային» կապել «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի հետ։ Սակայն «Բավարիան» նույնպես ցանկանում է տեսնել կոլումբիացուն իրենց կազմում։

Mundo Deportivo-ի տվյալներով՝ Դիասը առաջիկա օրերին կխնդրի «Լիվերպուլին» տրանսֆերի համար։ Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի նախընտրելի տարբերակը «Բարսելոնա» տեղափոխվելն է։ Լուիսը ցանկանում է իրականացնել իր երազանքը և փորձել կապտանռնագույն մարզաշապիկը։

«Բարսելոնան» ուշադիր հետևում է իրավիճակին և ակնկալում է, որ 28-ամյա Դիասը ճնշում կգործադրի «Լիվերպուլի» վրա։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել 60 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը այս գումարը համարում է ընդունելի։