«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը ասել է, թե ինչ նվեր կցանկանար ինքն իրեն իր ծննդյան օրվա կապակցությամբ:
«Ստանալ նույնը, ինչ ես ունեցա 16 և 17 տարեկանում։ Բացի այդ, ես ուզում եմ հաղթել Չեմպիոնների Լիգան և Աշխարհի առաջնությունը։
Բայց ես շատ չեմ մտածում դրա մասին, ես դեռ շատ տարիներ ունեմ, և ես ուզում եմ հաղթել և շատ ջանք գործադրել դրա համար», – ասել է Յամալը ակումբի ալիքին տված հարցազրույցում։
Յամալը «Բարսելոնայի» սան է։ Անցյալ մրցաշրջանում 17-ամյա վինգերը մասնակցել է 55 խաղի բոլոր մրցաշարերում, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրե: