Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է վերադառնալ մարզչական գործունեության՝ գլխավորելով Ուզբեկստանի հավաքականը։ Ինչպես հաղորդում է Championat.Asia-ն, Ուզբեկստանի ֆուտբոլի ասոցիացիան արդեն սկսել է բանակցություններ գերմանացի փորձառու մասնագետի հետ։
Եթե կողմերը համաձայնության գան, ապա ներկայիս մարզիչ Թիմուր Կապաձեն, ով գլխավորում էր թիմը ԱԱ-2026-ի ուղեգիրը նվաճելիս, կշարունակի աշխատանքը Լյովի շտաբում։
Ուզբեկստանը պատմության մեջ առաջին անգամ իրավունք է ստացել մասնակցել աշխարհի առաջնությանը։ Յոահիմ Լյովն, իր հերթին, Գերմանիայի հավաքականը ղեկավարել է 15 տարի՝ 2006-ից մինչև 2021 թվականը։ Նրա ղեկավարությամբ Բունդեսթիմը դարձել է 2014թ․ աշխարհի չեմպիոն և 2017թ․ Կոնֆեդերացիաների գավաթակիր։