«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կշարունակի իր կարիերան կատարյան «Ալ Սադ» ակումբում։
Ւնսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 33-ամյա բրազիլացին արդեն պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
2023 թվականի ամռանից ի վեր Ֆիրմինոն խաղացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիում»։ Ֆուտբոլիստը անցկացրել է 65 խաղ, խփել 21 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։