Հայտնի է՝ երբ Լուկա Մոդրիչը պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

Իտալական «Միլանն» ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հուլիսի 14-ին կկնքեն համագործակցության պայմանագիր։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։

39-ամյա ֆուտբոլիստը վերջերս ավարտեց իր պատմական ուղին Մադրիդի «Ռեալում», որի կազմում անցկացրեց 13 մրցաշրջան։ Մոդրիչը միանում է «Միլանին» ազատ գործակալի կարգավիճակով։