ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կարող է միանալ «Չելսիին» այս ամռանը։
Ըստ L’Equipe-ի՝ 26-ամյա իտալացու ապագան կախված է նրա՝ փարիզյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկությունից։ Այս պահին նոր համաձայնագրի հետ կապված իրավիճակը անորոշ է։
Դոննարումայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Դոննարումման մասնակցել է բոլոր մրցաշարերում 46 խաղի և բաց է թողել 40 գոլ՝ 17 անգամ անառիկ պահելով դարպասը։