Քրիստիան Մոսկերան կարող է տեղափոխվել Անգլիա

«Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Մոսկերան կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնել է լրագրող Սեբաստիան Վիդալը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Արսենալը» արդեն սկզբունքային համաձայնության է եկել 21-ամյա իսպանացու հետ պայմանագրի պայմանների շուրջ։ Նշվում է, որ ակումբները դեռևս բանակցություններ են վարում միմյանց հետ։

Անցյալ մրցաշրջանում Մոսկերան մասնակցել է բոլոր մրցաշարերում 41 խաղի և խփել մեկ գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ի փորձագետները պաշտպանի արժեքը գնահատում են 30 միլիոն եվրո։