«Բայերը» պայմանագիր է կնքել ՊՍՎ-ի կիսապաշտպանի հետ

«Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել է ՊՍՎ-ի և ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Մալիկ Թիլմանի տրանսֆերի մասին։

Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2030 թվականը։

Transfermarkt կայքի տվյալներով՝ գործարքի արժեքը կազմել է 35 միլիոն եվրո։

Անցած Էրեդիվիզիեի մրցաշրջանում Մալիկ Թիլմանը խաղացել է 26 խաղ, խփել 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։