«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել Ֆրենկի դե Յոնգի վերաբերյալ

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ, ով փոխել է իր գործակալին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆեռնանդո Պոլոն։

Աղբյուրի համաձայն՝ դե Յոնգը կիրակի օրը կվերադառնա «Բարսելոնա»։ Վերադառնալուց անմիջապես հետո ակումբի մարզական տնօրեն Դեկուն մտադիր է նոր բանակցություններ վարել խաղացողի հետ՝ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։

Անցյալ մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում, խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։