«Ատլետիկոյի» կիսապաշտպանը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Կոնոր Գալահերը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, հաղորդում է Teamtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նյուքասլը» հետաքրքրված է 25-ամյա անգլիացու ծառայություններով։ «Կաչաղակները» պատրաստ են պայմանագիր կնքել անգլիացու հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 50 խաղ, խփել 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։