🎥 Լուկաս Սելարայանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել «Բելգրանոյի» կազմում

Արգենտինայի առաջնության մեկնարկային տուրում «Բելգրանոն» արտագնա խաղում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Հուրականի» նկատմամբ։

Հանդիպման 56-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը փայլուն գոլի հեղինակ դարձավ՝ խփելով իր թիմի երկրորդ գոլը։

Նշենք, որ Լուկաս Սելարայանը դարձել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։