Լամին Յամալը շատ հայտնիների հետ կմասնակցի փակ երեկույթի

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը պլանավորում է փակ երեկույթ անցկացնել հայտնիների հետ՝ խիստ անվտանգության կանոններով։ Այս տեղեկատվությունը տարածում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրերին կարգելվի հեռախոսներ բերել և լուսանկարվել։ Հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է տեղի ունենալու միջոցառումը, բայց սպասվում է, որ դրան կմասնակցեն նաև հայտնիները։

Նաև ընդգծվում է, որ հաջորդ օրը Յամալը երկու մարզում կանցկացնի «Բարսելոնայի» կազմում։ Տաղանդավոր ֆուտբոլիստի 18-ամյակը լրանալու է վաղը՝ հուլիսի 13-ին։ Իսպանական նոր Լա Լիգայի մեկնարկը նախատեսված է օգոստոսի կեսերին։