Պորտուգալական «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը ցանկանում է շարունակել կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
«ԱՊԼ-ն լավագույն ֆուտբոլային առաջնություններից մեկն է։ Ես այնտեղ եմ եղել մի քանի տարի, բայց ոչ մի խաղ չեմ խաղացել։ Այնպես որ, կցանկանայի վերադառնալ։ Դա վրեժխնդրության հիանալի ձև կլիներ», – սկանդինավցի հարձակվողի խոսքերն է մեջբերում Lequipe-ը։