«Սպորտինգի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Գյոկերեսը նշել է, որ ինքը աշխարհի առաջատար կենտրոնական հարձակվողների՝ Հարի Քեյնի, Ռոբերտ Լևանդովսկու և Էրլինգ Հոլանդի հետ հավասար է։
«Ես անկասկած նրանց թվում եմ։ Դժվար է ինձ դասակարգել, բայց հիմա կարող եմ նրանց հետ նույն սեղանի շուրջ նստել։ Վստահ եմ, որ կարող եմ հասնել ցանկացած տեղ այն ամենին, ինչ «Սպորտինգում»։ Դուք դեռ չեք տեսել իմ լավագույն տարբերակը», – ասել է Գյոկերեսը L’Equipe-ին։
Գյոկերեսը 2024/25 մրցաշրջանում «Սպորտինգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 54 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։