Տոնի Կրոսը նշել է «Ռեալի» գլխավոր խնդիրը հաջորդ մրցաշրջանում

«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է թիմի անցյալ մրցաշրջանի դժվարությունների մասին իր մտքերով։

«Սերուցքայինները» մրցաշրջանն ավարտեցին ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած ջախջախիչ պարտությամբ (0-4):

«Թիմի համար շատ կարևոր է պաշտպանվել որպես միասնական թիմ. այդպիսով նրանք ավելի շատ էներգիա ունեն գնդակը հետ նվաճելու փորձերի ժամանակ։ Եթե դա տեղի չի ունենում, դուք ստիպված եք անընդհատ վազել մրցակցի հետևից։ Սա «Ռեալի» գլխավոր խնդիրն էր անցյալ մրցաշրջանում», – Կրոսի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Հունիսին Խաբի Ալոնսոն ստանձնեց «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Կառլո Անչելոտտիին։