Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ապագան մնում է անորոշ, սակայն Տեր Շտեգենը Ֆլիկին տեղեկացրել է մնալու և «Բարսելոնայի» մեկնարկային կազմում տեղի համար պայքարելու մտադրության մասին։
33-ամյա տեր Շտեգենի ապագայի վերաբերյալ դիրքորոշումը նաև անձնական ենթատեքստ ունի։ Գերմանացին ցանկանում է ավելի մոտ լինել իր երեխաներին և տուն է գնել նրանց մոտ։ Բացի այդ, Մարկ-Անդրեի նոր զուգընկերը կատալոնացի է։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։
«Բարսելոնան» առաջիկա օրերին կսկսի նախամրցաշրջանային մարզումները։