Ստեֆանո Պիոլին` իտալական ակումբի գլխավոր մարզիչ

Ստեֆանո Պիոլին ստանձնել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնը։

59-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառը։

Ավելի վաղ Պիոլին հեռացել էր «Ալ-Նասրից», որը մարզում էր 2024 թվականի սեպտեմբերից։

Մինչ այդ նա 5 տարի գլխավորել է «Միլանը» և թիմի հետ նվաճել Իտալիայի առաջնությունը։ Մարզիչն արդեն աշխատել էր «մանուշակների» հետ 2017-ից 2019 թվականներին։