«Միլանի» առաջատարներից մեկը կարող է լքել թիմը

«Ալ-Նասրը» քննարկում է «Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը դեռևս որևէ առաջարկ չի ստացել և 26-ամյա ամերիկացուն համարում է իրենց նախագծի առաջատարներից մեկը:

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: