Մոյզե Կինը գրավել է սաուդյան թիմի ուշադրությունը

«Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Կինը գրավել է «Ալ-Հիլալի» ուշադրությունը։

Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ «Ալ-Հիլալը» այժմ մոտ է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները «մանուշակների» հետ արդեն սկսվել են։

Մոյզե Կինի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։