«Յուվենտուսը» «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին ընտրել է որպես ամառային տրանսֆերային պատուհանի իրենց հիմնական թիրախ։
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ծեր Սինյորան» մտադիր է արագացնել խաղացողին ակումբ բերելու ծրագրերը։ «Յուվենտուսի» հետաքրքրությունը անգլիացու նկատմամբ առաջացել է «Բարսելոնայի» ուշադրության ֆոնին։ Իտալական գրանդը ցանկանում է, որ 27-ամյա անգլիացին միանա թիմին մինչև նախամրցաշրջանային մարզումների մեկնարկը։
Ընդգծվում է, որ Ռեշֆորդն այժմ մարզվում է հիմնական կազմից առանձին՝ «Կարմիր սատանաների» ևս չորս խաղացողների հետ, որոնց նույնպես խնդրել են նոր թիմ գտնել։