«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը հստակեցրել է իր ղեկավարներին, որ պատրաստ է լքել ակումբը։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ, եթե հետաքրքիր առաջարկ ստացվի, «Լիվերպուլը» բաց թողնի Լուիս Դիասին։ Սակայն մերսիսայդցիները նախկինում հրաժարվել են վաճառել ֆուտբոլիստին «Բավարիային» և «Բարսելոնային»։
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա կոլումբիացին մասնակցել է 50 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։