«Յուվենտուսը» և «Սպորտինգը» տրանսֆեր են համաձայնեցրել

«Յուվենտուսի» աջ պաշտպան Ալբերտո Կոստան շուտով կարող է վերադառնալ հայրենիք։ 21-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել Լիսաբոնի «Սպորտինգ», հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։

Պորտուգալական գրանդը եզրային պաշտպանի համար առաջարկել է մոտ 18 միլիոն եվրո, իսկ «Յուվենտուսը» ավելին է պահանջում։ Ակումբները շարունակում են բանակցությունները։ Ալբերտո Կոստան «Ծեր Սինյորայի» շարքերը համալրել է այս տարվա հունվարին՝ «Վիտորիա Գիմարայեշից» տեղափոխվելով 13.8 միլիոն եվրոյի դիմաց։

Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալի փորձագետները պորտուգալացի պաշտպանի արժեքը գնահատում են 10 միլիոն եվրո։