Իսպանիայի Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» առաջին տուրի հանդիպումը չի հետաձգվի, փոխանցում է ESPN-ը։
«Նրանք հանգստանալու են ոչ թե 21, այլ 20 օր։ Պրեմիեր լիգան չի փոխում «Չելսիի», իսկ Լիգա 1-ը՝ ՊՍԺ-ի խաղացանկը, հետևաբար մենք նույնպես օրացույցում փոփոխություն չենք կատարի, հատկապես երբ խոսքը միայն մեկ օրվա մասին է», – ասել է Տեբասը։
Հանդիպումը չհետաձգելու որոշումն ընդունվել է Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի կողմից։
«Արքայական ակումբը» նոր մրցաշրջանը Լա Լիգայում կմեկնարկի օգոստոսի 19-ին՝ հանդիպելով «Օսասունային»։