Հայտնի է՝ որտեղ կանցկացվի 2030 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը

2030 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա վերանորոգված «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն և «Ռեալ Մադրիդը» համաձայնության են եկել մրցաշարի եզրափակիչ խաղը Մադրիդի մարզադաշտում անցկացնելու վերաբերյալ։

2030 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 13-ից հուլիսի 21-ը Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։