Էնցո Մարեսկան հայտնել է Նոնի Մադուեկեի ապագայի ծրագրերը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հաստատել է, որ թիմի անգլիացի եզրային հարձակվող Նոնի Մադուեկեն լքում է ակումբը։ Ֆուտբոլային ինսայդեր Նիզար Կինսելայի փոխանցմամբ՝ Մադուեկեն արդեն մեկնել է Լոնդոն՝ բուժզննում անցնելու «Արսենալի» համար։

«Նոնին կապի մեջ է նոր ակումբի հետ, և կարծում եմ՝ նրա տրանսֆերը կհաստատվի առաջիկա ժամերի ընթացքում։ Ես ավելի վաղ նշել էի, որ եթե ֆուտբոլիստն ինքն է ցանկանում հեռանալ, ապա պահել նրան բարդ է թե՛ ակումբի, թե՛ մարզչի համար։ Նոնին նման որոշում է կայացրել, և դա լիովին իր ցանկությունն է։ Եթե նա երջանիկ է այդ ընտրությամբ, ապա մենք նույնպես դրական ենք տրամադրված», – նշել է Մարեսկան։

Հիշեցնենք, որ 23-ամյա վինգերը դուրս է եկել «Չելսիի» ճամբարից հենց աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից առաջ՝ «ՊՍԺ»-ի դեմ խաղի նախօրեին։