«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի խաղի մասին: 23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ամսվա սկզբին, բայց արդեն երկու խաղ է անցկացրել «Ազնվականների» կազմում և խփել երկու գոլ:
«Ֆլումինենսեի» դեմ ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում բրազիլացին «Չելսիի» կազմում իր առաջին մեկնարկային խաղում դուբլ է ձևակերպել և հաղթանակ է բերել 2-0 հաշվով:
«Ժոաոն շատ լավն է: Մենք նրան գնել ենք, քանի որ հավատում ենք, որ նա օգտակար կլինի: Նա հիանալի որակներ ունի: Կտեսնենք՝ կխաղա՞ նա եզրափակչում, դեռ բավարար ժամանակ ունենք որոշում կայացնելու համար: Մենք բախտավոր ենք, որ ունենք տարբեր տարբերակներ», – մամուլի ասուլիսում ասել է Մարեսկան:
Աշխարհի առաջնության եզրափակիչը «Չելսիի» և ՊՍԺ-ի միջև կկայանա կիրակի օրը, մեկնարկը՝ Մոսկվայի ժամանակով 22:00-ին։