«Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեն կարող է մնալ գերմանական ակումբում, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում է պահել 23-ամյա ֆրանսիացուն, որպեսզի Չեմպիոնների Լիգայում հաջող ելույթ ունենալու լավ հնարավորություն ունենա։ Միաժամանակ, հարձակվողով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
2024/25 մրցաշրջանում Էկիտիկեն խաղացել է 48 խաղ, խփել 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։