«Ալ-Նասրը» քննարկում է «Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Պուլիշիչի ներկայիս պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:
2024/25 մրցաշրջանում Պուլիշիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 խաղի, խփել 17 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։