Չավի Սիմոնսը «Լայպցիգից» և Քրիստոֆեր Նկունկուն Լոնդոնի «Չելսիից» մնում են «Բավարիայի» տեսադաշտում են։
Մյունխենյան գրանդի սպորտային բաժնի ղեկավար Մաքս Էբերլը կապի մեջ է հոլանդացու և ֆրանսիացու ներկայացուցիչների հետ, սակայն երկու խաղացողներն էլ «Բավարիայի» համար առաջնահերթ տրանսֆերային նպատակներ չեն համարվում, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։
22-ամյա հարձակողական կիսապաշտպանի և 27-ամյա հարձակվողի վերաբերյալ կոնկրետ բանակցությունները կարող են սկսվել միայն այն դեպքում, եթե այլ խաղացողների հետ պայմանագիր կնքելու հնարավորություն չլինի։ Transfermarkt-ի փորձագետները Խավի Սիմոնսի արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո, Քրիստոֆեր Նկունկուինը՝ 35 միլիոն եվրո։